Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԱՄՆ-ը ուժեղացնում է պայքարը ԻՊ-ի դեմ, Մեծ Բրիտանիան օդուժ է ուղարկում Սիրիա

ԱՄՆ-ը ուժեղացնում է պայքարը ԻՊ-ի դեմ, Մեծ Բրիտանիան օդուժ է ուղարկում Սիրիա
03.12.2015 | 15:49

ԱՄՆ-ը նոր «ճնշումային ուժեր» կտեղակայի Իրաքում և Սիրիայում՝ ուժեղացնելով պայքարը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամներին հորդորել է անել ավելին ահաբեկիչների դեմ պայքարում: Բրիտանացի օրենսդիրները երեկ կողմ քվեարկեցին Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում ամերիկյան օդուժին միանալու առաջարկին, և առաջիկա ժամերին բրիտանական օդուժը կթռչի Սիրիա:
Մինչ այժմ Միացյալ Թագավորությունը հարվածներ է հասցրել ահաբեկիչներին Իրաքում։

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ